Ավարտվեցին ՀՀ տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի առաջնության ութերորդ տուրի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները. << Արագած >> - << Էրեբունի – Սեդարս >> ` 85 : 80, << Արթիկ - Ման Հոլդինգ >> - ՖԻՄԱ ` 99 : 79, << Ուրարտու – Վիվառո >> - << Արցախ >>` 77 : 80:
Մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում է << Արագածը >>, որին հաջորդում են << Ուրարտու – Վիվառոն >> ` 13 և << Արթիկ - Ման Հոլդինգը >> ` 12 միավոր:
9-րդ տուրում ՖԻՄԱ – ն կմրցի << Ուրարտու – Վիվառոյի >> / նոյեմբերի 30-ին,ժամը 18.00-ին,Միկա /, << Արթիկ - Ման Հոլդինգը >> ` << Էրեբունի – Սեդարսի >> հետ / դեկտեմբերի 2 -ին, ժամը 13. 00 –ին / ,իսկ << Արցախ >> - << Արագած >> / խաղը կկայանա դեկտեմբերի 2-ին` Ստեփանակերտում:
ՀԱՕԿ լրատվական բաժին